Prime Casual Wear #կրիրտրամադրությունդ

Շոկոլադ

Ոգեշնչման աղբյուր՝ Օլիվ (զեյթուն)

Օլիվը մեր ընտանիքի անբաժան ու շատ կարևոր մասնիկն է: Նրա սիրտը շատ հեշտ է գրավել, Ձեզանից կպահանջվի մոտենալ և շոյել գլուխը: Մի քիչ նրա մասին - Ցեղատեսակը՝ հայտնի չէ - Որդեգրման վայրը՝ շների կացարան - Սիրված ուտելիք Bax's Food (հայկական արտադրության - Հետաքրքրությունները՝ ուտել, սիրվել, ուտել, սիրվել, ուտել, սիրվել

Ինչպես սկսվեց

Հիմնադիր տնօրեն Սոնա Բուլգադարյան
Ի սկբանե Prime Casual Wear-ի գաղափարը հետևյալն էր, ստեղծել մի ապրանքանիշ, որը կլինի բարձրորակ կտորի, որակի և մատչելիության միախառնում։ Prime Casual Wear ապրանքանիշի ստեղծման ընթացքում հասկացա, թե որքան կարևոր է հագուստը մարդու կյանքում, չէ՞ որ այն մեր կերպարի բաղկացուցիչ մասն է։ Մենք փորձել ենք շապիկներին անհատական մոտեցում ցուցաբերել, որպեզսի ցանկացած ոք կարողանա ընտրի իրեն և իր նախասիրությններին համապատասխան շապիկ։ Prime Casual Wear-ի գլխավոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ շապիկները արտադրվում և տպագրվում են Երևանում, իսկ մաղային տպագրությունը թույլ է տալիս բազմակի անգամ լվանալ՝ չկորցնելով շապիկի տեսքը։ Բազմագույն շապիկներ արտադրելը իրական փորձություն էր հայկական շուկայի համար, սակայն վստահ կարող եմ ասել, որ հաջողել ենք: Բարի գալուստ Prime Casual Wear-ի բազմերանգ աշխարհ։

Մեր Մասին

Հայաստանում չկար հայկական արտադրության բազմերանգ հագուստ
Prime Casual Wear ապրանքանիշը յուրահատուկ ձև է մշակել վերականգնելու և հիշեցնելու մեր նախասիրությունների, արմատների և պատմության մասին: Խանութ-սրահում ձեզ սպասվում է իրական գլխապտույտ ճանապարհորդություն։ Ստեղծագործ մարդկանց գաղափարները համախմբվել են Երևանի գողտրիկ անկյունում, նպատակն է՝ ստեղծել և տպագրել բացառիկ մոտեցմամբ, բացառիկ դիզայններական հագուստներ։ Prime Casual Wear խանութ սրահի դռները Ձեզ համար միշտ են բաց, այստեղ կարող եք ընտրել տրամադրությանը համահունչ, բազմերանգ հագուստներ, որոնք տարբերվում են ինչպես իրենց որակով, այնպես էլ մատչելիությամբ։ Ապրանքանիշը ստեղծվել է 2019 թվականի մայիս ամսին, խանութ-սրահները գտնվում են Աբովյան 20, Իսահակյան 3, և Հանրապետության 67 հասցեներում։

Իսահակյան 3

Երիտասարդական մետրոյի անմիջապես կողքը
Address
3 Իսահակյան փողոց, Երևան 0009
Բաց ենք՝
Ամեն օր 09:00 AM — 10:00 PM

Աբովյան 20

Աբովյան Թումանյան խաչմերուկ չհասած
Հասցե
20 Աբովյանի փողոց, Երևան 0001
Բաց ենք՝
Ամեն օր 09:00 AM — 10:30 PM
Հեռախոսահամար

Գարեգին Նժդեհ 2

Այստեղ էլ հենց սկսվեց ամեն ինչ, սակայն ժամանակն է տեղափոխվել։ Գնում ենք Գարեգին Նժդեհ հրապարակ
Նոր Հասցե
2 Գարեգին Նժդեհի փողոց, Երևան 0006
Բաց ենք՝
Ամեն օր 10:00 AM — 9:00 PM

Խոսիր մեզ հետ

Կարող եք գրել, զանգահարել կամ այցելել մեր 3 խանութներից մեկը։ Սիրով կօգնենք ձեզ ընտրել ձեր տրամադրությանը համահունչ շապիկ։